10:19 , 30 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Պրոֆեսոր Լորենս Կիրվանը, ով Լոնդոնում և Նյու Յորքում մասնավոր հիվանդանոց ունի, մշակել է նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ կուրծքն ավելի մեծ է թվում առանց սիլիկոնի օգտագործման:
Վիրահատությունն արվում է հետևյալ կերպ. վիրաբույժը վերցնում է կրծքի տակի մաշկը և տեղադրում այն պտուկից վերև, որպեսզի կրծքի մեծության պատրանք ստեղծվի: Այս կերպ վերևի մաշկը լայնանում է, իսկ ներքևի մաշկը ձգվում` բարձրացնելով և տեսականորեն մեծացնելով կուրծքը: Ստացված արդյունքը մնում է ամբողջ կյանքի ընթացքում, ինչը մեծ առավելություն է սիլիկոնների համեմատ, քանի որ սիլիկոնե իմպլանտանտները պետք է 10 տարին մեկ փոխել:
Մասնագետները հավաստում են, որ արդյունքները գերազանց են: Վիրահատությունը տևում է 3-3.5 ժամ, իսկ արժեքը կազմում է 8000-12000 ֆունտ` կախված վիրատահության, ինչպես նաև հիվանդի` հիվանդանոցում մնալու տևողությունից: