Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ


15:15 , 13 օգոստոս, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: