Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպանի հետ


13:41 , 13 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, նոր պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում մեկ միլիարդ եվրո։

Այնուամենայնիվ, 20-ամյա խաղացողը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վալենսիայում»:

Նախորդ մրցաշրջանում Գոնսալեսը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: