Շուռնուխի նոր թաղամասի շահագործման հանձնելը էլի հետաձգվել ա


22:17 , 12 օգոստոս, 2022
* Գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելուց հետո (հունվար 2021թ․) 13 հատ նոր տուն պտի կառուցվեր։ Սկզբում գյուղացիներին վստահեցնում էին, որ տները մինչև 2021 թ․ ամառվա վերջ կլինի։
* 2021 թ․ փետրվարի 18-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստին հայտարարեց, որ «աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը»։
* 2021 թ․ նոյեմբերի 25։ Արմեն Ղուլարյանը հայտարարում ա, որ «պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ամբողջությամբ կավարտենք»։
* 2022 թ․ օգոստոս
ՀՀ Քաղշինը (իմ հարցմանն ի պատասխան) ասում ա, որ «աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թ․ չորրորդ եռամսյակը»։
N.B. Էս պահին 7 տան տանիքը կա։ Տներ կա, որ ֆունդամենտի մակարդակում են։ Մնացած ենթակառուցվածքների մասին դեռ խոսք չկա։
P.S. Իսկ առջևում Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչներին տներով ապահովելու հարցն ա․․․
Photo: Շուռնուխ, 2021 թ․ փետրվար