Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով․ Իրանի պաշտոնյա


15:53 , 12 օգոստոս, 2022

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ հաղորդում է ISNA-ն գործակալությունը։