Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը


13:01 , 12 օգոստոս, 2022

Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը
- 2021 թվականի սեպտեմբերին արդեն խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներում Նիկոլ Փաշինյանն իրականացրեց վերախոշորացում, որպեսզի ժամկետից շուտ դադարեցվեն Վայքի և Զառիթափի համայնքների ղեկավարների լիազորությունները, ովքեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աջակցել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
- Նոր խոշորացված համայնքի ընտրողների ժամանակ ՔՊ-ն չէր հավաքել անհրաժեշտ ձայներ` քաղաքապետ ընտրվելու համար, սակայն ընտրություններից հետո ճնշում է գործադրվել «Հայաստան» դաշինքին աջակցություն ցուցաբերած Զառիթափի նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ, ով ստիպված օգնեց ՔՊ-ի թեկնածուին դառնալ Վայքի քաղաքապետ։
- Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը։