Սիրուշոն մասնակցել է իր երկրպագուների կազմակերպած համերգին


09:47 , 30 օգոստոս, 2013

 

 

Երեկ` օգոստոսի 29-ին,   Հայ-ռուսական սլովոնական համալսարանի դահլիճում հավաքվել էին երգչուհի Սիրուշոյի երգարվեստի սիրահարները:

Սիրուշոյի երկրպագուների ակումբը կազմակերպել էր միջոցառում-համերգ, որի ընթացքում քիչ թե շատ արդեն հայտնի երգիչ-երգչուհիներ  սեփական մատուցմամբ կատարում էին Սիրուշոյի երգացանկից արդեն սիրված ու հայտնի երգեր:

 

 

Մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել լավ պատրաստվելու համար: Շատ բուռն ընդունվեց Սիրուշոյի <<Պռեգոմեշ>> երգը, որի ընթացքում դահլիճում ներկաները  երգում էին և պարում:

 

 

Իսկ ինքը՝ Սիրուշոն, հիացած էր մասնակիցների թե ձայնային տվյալերով և թե պատրաստվածությամբ: Համերգի ավարտին երգչուհին որոշեց ևս անակնկալ մատուցել իր երկրպագուներին ու երգեց <<Անցյալից>> երգը,   որը տարածում էր գտել համացանցում:

 

 

<<Ես ուրախ եմ, որ կան այսպիսի տաղանդավոր երիտասարդներ: Շնորհակալ եմ, դուք երգում էիք ոչ թե միայն ինձ համար, այլ այստեղ հավաքված մարդկանց համար>>,- նշեց երգչուհին և ավելացրեց. << Ես յուրաքանչյուր երգի հետ մի պատմություն ունեմ, այնպես որ դուք ինձ իմ կյանքը հիշեցրիք>>:

 

 

 

Շարունակությունը՝ այստեղ