Իրանի նախագահի զանգը չափազանց կարևոր պետք է համարել, քանզի այն ևս մեկ անգամ ցույց է տալիս Թեհրանի անհողդողդ կեցվածքը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ


16:42 , 11 օգոստոս, 2022

Իրանը հսկում է «ազատ աշխարհի առաջնորդին»

Հեռախոսազրույց է կայացել Իրանի նախագահ Ռայիսիի ու Նիկոլի միջև, որի ընթացքում Իրանի նախագահը նաև վերջին օրերին Արցախում ընթացող պրոցսների կոնտեքստում իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիությանը՝ հիշատակելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի դիրքորոշումը, շեշտելով, որ Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձի: Իրանի նախագահն ընդգծել է նաև երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձացման անհրաժեշտությունը:

Իրանի նախագահի զանգը չափազանց կարևոր պետք է համարել, քանզի այն ևս մեկ անգամ ցույց է տալիս Թեհրանի անհողդողդ կեցվածքը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Կարելի է ասել՝ Թեհրանն այս ամսվա ընթացքում ակնկալվող հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ, որի մասին հայտարարություններ են հնչել Մոսկվայից, շտապել է աջակցել Երևանին ու վստահեցրել, որ Հայաստանը միայնակ չէ մարտահրավերների առաջ և հարկ եղած դեպքում կարող է ակնկալել Իրանի լիարժեք աջակցությունը, այդ թվում՝ ռազմական:

Այլ հարց, թե ինչպես է Իրանի դիրքրոշմանը վերաբերվում Նիկոլն առնվազն իր մտքում կամ սրտում՝ նկատի ունենալով իր՝ օտարերկրյա տերերի ու անձամբ Էրդողանի առաջ ստանձնած պարտավորւթյունների հանգամանքը: Նիկոլի համար իդեալական կլիներ, եթե կարողանար արագորեն բավարարեր թուրքերի ախորժակն ու մի օր թաքուն ծլկեր: Բանն այն է, որ այս իրավիճակում Նիկոլի կյանքին իրական վտանգ է սպառնում, քանզի չիրագործված խոստումների դիմաց Նիկոլը կարող է վճարել սեփական կյանքով: Ընդ որում՝ սա այն դեպքն է, երբ թուքերին ներկայացվելիք բացատրությունները կամ մեղքը միջազգային գործընկերների վրա բարդելը իրավիճակից ելք չի կարող լինել. մարդիկ վճարել են կոնկրետ ծառայությունների համար, բայց ստացել են դրանց մի մասը, իսկ այսպիսի բաները թուրքը Նիկոլին չի ներում:

Բայց դա ընդհանրապես չի հետաքրքրում Իրանին, որը փորձում է այս իրավիակում պահպանել սեփական սահմանների անձեռնմխելիությունը, և ելնելով սեփական ազգային շահերից՝ Թեհրանը հիմա ստիպված է աջալրջորեն հսկել Նիկոլին. Թեհրանում «ազատ աշխարհի առաջնորդին» լավ են ճանաչում: