Armsport.am-ը գրում է․
Պորտուգալացի տաղանդավոր հարձակվող Սանա Ֆերնանդեշը չի ցանկացել նոր աշխատանքային պայմանագիր կնքել պորտուգալական «Սպորտինգի» հետ, որի սանն է հանդիսանում։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, երիտասարդ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ Պորտուգալիայից ու տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Ֆերնանդեշը պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ։
«Շնորհակալություն բոլորին. Սպորտինգ, շնորհակալություն»,- ասված է հարձակվողի սոցցանցերում արված հայտարարության մեջ։
Եթե տեղափոխությունն իրականացվի, Սանան կդառնա «Բարսելոնայի» վեցերորդ նորեկը ընթացիկ տրանսֆերային պատուհանում: Ավելի վաղ «Բարսելոնայի» շարքերը համալրել էին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆրանկ Կեսիեն, Ժյուլ Կունդեն, Ռաֆինյա Դիասը և Անդրեաս Քրիստենսենը։