Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Ֆրանկ Ռիբերին


09:24 , 30 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Մյունխենյան «Բավարիա» ֆուտբոլային ակումբի ֆրանսիացի խաղացող Ֆրանկ Ռիբերին համարվել է Եվրոպայի 2012-2013թթ. խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ քվեարկությունը տեղի է ունեցել Մոնակոյում: Լավագույն ֆուտբոլիստի կոչման եռյակում Ռիբերիի հետ միասին պայքարում էին «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսին և «Ռեալ»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն:


Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը հանձնվում է 2011թ-ից: Առաջին մրցանակակիրը եղել է Լիոնել Մեսին, այնուհետեև՝ Անդրես Ինյեստան: