09:06 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի հյուսիսում լայնամասշտաբ անտառային հրդեհները, որոնք բռնկվել էին 2 շաբաթ առաջ, տարածվել են դեպի Յոսեմիթի ազգային պարկի խորքը: Այդուհանդերձ, հրշեջները հայտարարում են, որ իրենց հաջողվել է մարել հրդեհի 30 տոկոսը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրշեջները կրակի դեմ պայքարում են արևելքից՝ փորձելով կանխել կրակի տարածումը դեպի Յոսեմիթի հովիտ: Նրանց ջանքերին խոչընդոտում է տեղանքի դժվարհասանելի ռելիեֆը:
Հրդեհի ընդգրկած տարածքի արևմուտքում հրշեջները փորձում են թույլ չտալ կրակի տարածումը դեպի ավելի քան 4000 տներ: Իշխանությունների փոխանցմամբ՝ հրդեհն ամբողջովին հաղթահարելու համար կպահանջվի մեկ շաբաթ: