Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից ջնջում են խաչերը, որ ալիեւները ժամանակ չծախսեն խաչերը մաքրելու եւ եկեղեցին մզկիթ սարքելու համար (Video)


18:44 , 10 օգոստոս, 2022

Բերձորը թուրքին հանձնելու նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Ահա այսպես, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից ջնջում են խաչերը։
Որ ալիեւները ժամանակ չծախսեն խաչերը մաքրելու եւ եկեղեցին մզկիթ սարքելու համար։
Խաղաղության փարթիին ընդառաջ առաջարկում եմ եկեղեցին միանգամից մզկիթի վերածել ու վերջին բերձորցու տեղահանման օրը թուրքի հետ մզկիթի տոնական բացումն անել՝ մոլլայի ազանի դզզոցի տակ։
Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հայը տեղահանվում է ոչ թե թուրքի, այլ իր իսկ ընտրած բանտիկով մուրճով իշխանության կողմից։