Լիզ Թրասը ՉԺՀ-ի դեսպանին կանչել Է Թայվանի հարցի շուրջ բացատրությունների համար. Sky News


18:19 , 10 օգոստոս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել Է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:

«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է Թրասի խոսքը: Թայվանի շուրջ իրադրությունը սրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:

ԱՄՆ-ի վարչակազմը Պեկինին հավաստիացրել Է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից «հետ չկանգնելու» մեջ, բայց իրեն հեռու Է պահել այցից, հայտարարելով, թե Փելոսին ինքն Է որոշումներ ընդունում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Չինաստանը Թայվանի շուրջ ստերծված իրադրության կապակցությամբ հրապարակել Է «Սպիտակ գիրք»: