Թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են միավորել ջանքերը՝ հասնելու Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակմանը


16:56 , 10 օգոստոս, 2022

Ատոմակայանը կարող է փակվել

Թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են միավորել ջանքերը՝ հասնելու Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակմանը: Մասնավորապես՝ «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզը հայտարաել է, թե իբր ատոմակայանը սպառնալիք է Թուրքիայի Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար. ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է «աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը»: Թուրքն իր խոսքում հիշատակել էր նաև Սպիտակի երկրաշարժը՝ ջանալով է՛լ ավելի համոզիչ լինել իր խոսքում:

Առաջին անգամը չէ, իհարկե, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ձեռք ձեքի տված, ջանում են Հայաստանի համար պրոբլեմներ ստեղծել ու երկիրը գցել էներգետիկ ճգնաժամի գիրկը՝ թաքնվելով բնապահպանական կեղծ լոզունգների հետևում. տասնամյակներ ի վեր նման հայտարարություններ հնչել են որքան ասես: Վտանգավորը տվյալ պարագայում մեկ այլ բան է. նախորդ տասնամյակներում Հայաստանում ոչ թե թրքամետ նիկոլականներն էին իշխում, այլ առնվազը 20 տարի իշխել են ազգային ուժերը, որոնք, բնականաբար, շան տեղ չեն դրել թուրքական վայրահաչոցները:

Թուրքիան, ստանալով առնվազն արևմտյան որոշ շրջանակների աջակցությունը, կարող է քարոզչական արշավ սկսել հայկական ատոմակայանի դեմ՝ շատ լավ իմանալով, որ հայաստանյան ներկայիս կառավարությունը, որի շատ անդամներ, Նիկոլի բազմաթիվ բարձրաստիճան թիմակցներ հենց Անկարայի ադեպտներն են, արդյունավետ հակաքայլեր չի ձեռնարկի՝ վիժեցնելու թուրքական երազանքները: Մեկ-երկու և Նիկոլն արդեն կունենա բավարար հիմքեր՝ աչքերը կլորացնելու ու պնդելու, որ ատոմակայանը գոյաբանական վտանգ է ոչ միայն բնության, այլև ազգաբնակչության համար, ու պետք է առնվազը միառժամանակ փակվի: Ճիշտ է՝ ատոմակայանի ճակատագիրը միայն Նիկոլը չէ, որ տնօրինում է, քանի որ այն, կարելի է ասել, աշխատեցնում են ռուսները, բայց դա նույնպես լուծվող հարց է՝ նկատի ունենալով Նիկոլի ծրագրերը՝ Հայաստանում հասնելու ռուսական ազդեցության նվազմանը կամ չեղարկմանը: Բացի այդ՝ Թուրքիայի միջոցով կարող է աշխատել նաև Արևմուտքը՝ ի վերջո հասնելու եթե ոչ ատոմակայանի վերջնական փակմանը, ապա դրա՝ իր տիրապետության տակ հայտնվելուն:

Պետք է հասկանալ, որ ատոմակայանի գոյությունն ու դրա բնականոն շահագործումը Հայաստանի համար ունի ոչ միայն կարևորագույն էներգետիկ նշանակություն, որ հայկական պետականությանը որոշակի սոլիդություն է հաղորդում նաև միջազգային ասպարեզում (ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ Մեծամորի ատոմակայանի տիպի ատոմակայան ունենալու փաստով), այլև անվտանգային. Թուրքիային Հայաստան ուղիղ ներխուժումից հետ է պահում նաև ատոմակայանի գոյությունը, իսկ դրա չգոյությունը կարող է ամբողջությամբ ազատել թշնամու ձեռքերը, այսիքնն՝ այն, ինչի մասին երազում է Նիկոլը: