Փայլուն արդյունք է, մեր տղաները կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց»–ում դիմավորում է շախմատիստներին


16:46 , 10 օգոստոս, 2022

Tert.am-ը գրում է.

Հայաստան են ժամանում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները։ Նրանց դիմավորելու է գնացել նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 «Փայլուն  արդյունք է, ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին երկրորդ տեղը, կարծում եմ, որ տղաներն իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով և արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը»,–լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ վերջին 30 տավա ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխահում և զիջում է միայն Ռուսաստանին, իսկ վերջին քսան տարում Հայաստանի ընտրանին առաջինն է աշխարհում․ «Սա լուրջ ձեռքբերում է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: