ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէ. Պենտագոնի ղեկավար


18:56 , 10 օգոստոս, 2022

Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ դիմակայության և սպառնալիք չէ նրա համար, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռիգայում իր լատվիացի գործընկեր Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է vedomosti.ru-ն։

«Եկեք հստակեցնենք. մենք առճակատում չենք փնտրում Ռուսաստանի հետ և վտանգ չենք ներկայացնում նրա համար»,- ընդգծել է Լլոյդը:

Հունիսի վերջին ՆԱՏՕ-ն Ռուսաստանը ճանաչել է որպես դաշինքի անվտանգության, ինչպես նաև «եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ամենավտանգավոր և անմիջական սպառնալիք»։

Միաժամանակ ՆԱՏՕ-ն պնդում է, որ չի ձգտում առճակատման Մոսկվայի հետ և վտանգ չի ներկայացնում երկրի համար։ Բլոկն իր պատրաստակամությունն է հայտնել պահպանել կապի ուղիները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։