08:47 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հինգշաբթի երեկոյան մերժել է Սիրիայում ռազմական օպերացիայի անցկացման վերաբերյալ վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկած ծրագիրը:
Վարչապետի առաջարկին կողմ է քվեարկել 272 պատգամավոր, դեմ ՝ 285:
Քվեարկության ավարտին Քեմերոնը հայտարարել է, որ կգործի՝ նկատի ունենալով Սիրիայում ռազմական օպերացիայի հանդեպ խորհրդարանականների թերահավատությունը: