08:38 , 30 օգոստոս, 2013
«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, որը հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում կամ հաց է թխում, կով է կթում՝ կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է։ Այսպիսի կարծիքի Է հանգել «Գործատուների հանրապետական միությունը», որը հանրապետությունում կանանց ձեռներեցության վերաբերյալ հարցում Է անցկացրել։
Գյուղի այդ կանայք պատահական չէ, որ «բիզնեսվումանի»՝ գործարար կնոջ հմտություններ են ձեռք բերել, շատ հաճախ այս կանանց ամուսինները մեկնելով արտագնա աշխատանքի՝ պատահում է, որ ամիսներով գումար չեն ուղարկում տուն, ուստի գյուղաբնակ կանայք ստիպված իրենք են դառնում և արտադրող, և վաճառող։
Միության հարցման ժամանակ կանայք նշել են, որ լավ կլինի նման կանանց օգնեն, և որպես ձեռներեց՝ խթանելու համար որևէ մեխանիզմներ լինեն։
Վերջերս «Գործատուների հանրապետական միությունը» լայնածավալ ուսումնասիրություն է կատարել կանանց ձեռներեցության ոլորտում եւ պարզել, որ 2009 թվականի համեմատ հայ գործարար կանանց թիվը բավականին աճել է. եթե 2009-ին 720 կին ուներ սեփական բիզնես, իսկ 5000 կին էլ որպես մենեջեր էր աշխատում, այժմ սեփական բիզնես ունեցող կանանց թիվը 4 անգամ ավելացել է, կին մենեջերների թիվը՝ 2 անգամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: