«Ժողովուրդ». «Կիլիկիա» գարեջրի գործարանը կրկին կանգնած է, այս անգամ պատճառն այլ է


08:22 , 30 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերերից է, «Ժողովուրդ»–ին տված հարցազրույցում ասաց, թե այս օրերին գործարանը չի աշխատում։ Սակայն նա հերքեց այն լուրերը, թե դա հետևանք է ՊԵԿ-ի կողմից իրենց նկատմամբ լուրջ ճնշումների։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ իրեն ճանաչողները գիտեն, որ որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել։ Ինչ վերաբերում է գործարանի չաշխատելուն, ապա Հակոբյանն ասաց. «Օրինակ՝ այս պահին եթե գաք գործարան, կտեսնեք, որ ամբողջ գործարանը կանգնած է։ Իսկ պատճառն այն է, որ ջուր չկա, դրա համար կանգնած է։ Ի՞նչ անեմ։ Նախօրեին ևս այդ վիճակն էր։ Այսինքն՝նման խնդիրներ գործարանը շատ է ունենում։ Պետք չէ դա վերցնել ու կապել չգիտեմ ում հետ»։ Որոշ ժամանակ առաջ ևս այդ գործարանը խնդիրներ ուներ։ Հակոբյանը դա այսպես մեկնաբանեց. «Պատճառը մեր ունեցած տեխնիկական խնդիրներն էին։ Սարքավորում էր փչացել, դրա համար նման խնդիր կար»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: