Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար․ Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի խաղին


16:12 , 9 օգոստոս, 2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի խաղին ու փոխչեմպիոն դառնալուն։

Ուզբեկսանի և Հնդկաստանի թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան, սակայն Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։

«Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ սենսացիոն ելույթը արժանի ճանաչումը կգտնի»,-գրել է նա։