Ռուսաստանից Վրաստան տուրիստական հոսքը յոթ ամսում գրեթե վեց անգամ մեծացել Է


12:41 , 9 օգոստոս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա հունվար – հուլիսին ավելի քան 403 հազար տուրիստական ուղեւրություններ եւ կատարել Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավելի Է մեկ տարի առաջվա նույն ցուցանիշից, երբ կատարվել Է շուրջ 69 հազար ուղեւորություն: Այդ մասին են վկայում Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության տվյալները, որոնք հրապարակվել են օգոստոսի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միայն 2022 թվականի հւլիսին կատարվել Է Ռուսաստանից Վրաստան ավելի քան 156 հազար ուղեւորություն, ինչն ավելի քան վեց անգամ մեծ Է 2021 թվականի նույն ցուցանիշից: Ռուսաստանը գտնվում Է առաջին տեղում այն երկրների թվում, որտեղից ամենից հաճախ են զբոբաշրջիկներ ժամանում Վրաստան: Երկրորդ տեղն զբաղեցնում Է Թուրքիան, նրա քաղաքացիները յոթ ամսում կատարել են ավելի քան 358 հազար ուղեւորություն, ինչը 126,2 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից: Երրորդ տեղում Է գտնվում Հայաստանը, որտեղից կատարվել Է շուրջ 300 հազար այց (+350,2 տոկոս): Ընդամենն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս կատարվել Է ավելի քան 2,3 միլիոն ուղեւորություն, ինչը երեք անգամ ավելի Է, քան 2021 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: