Պարոն Ղազինյանը ընդդիմության գործը համարում է իշխանության սխալները ցույց տալը. եթե իշխանությունը դավաճան ա, ըտեղ սխալ ցույց տալը ո՞րն ա, սխա՞լ են դավաճանում


11:31 , 9 օգոստոս, 2022
Հոս պարոն Ղազինյանը (հղումը մեկնաբանությամբ) մուննաթա գալիս ժողովրդի վրա, թե․ «մենք մեր գործն անում ենք, էդ ժողովուրդն իրա գործը չի անում»։
Ընդդիմության գործն էլ համարումա «իշխանությանը քննադատելը, սխալները ցույց տալը»։ Հա, մեկ էլ «դավաճանությունը բացահայտելը»։
Ես ճիշտն ասած մի քիչ լավ չեմ հասկանում․ եթե իշխանությունը դավաճանա, ըտեղ սխալ ցույց տալը որնա՞։ Սխալ ե՞ն դավաճանում։ Թե՞ դավաճան չեն, ուղղակի ապիկարիշխանություն™ են։
Բայց լավ վերադառնանք ընդդիմության անելիքներին։ Պարոն Ղազինյանն ասումա, թե ընդդիմությունից պետք չի հայրենիքի փրկություն պահանջել։ Լավ, եթե դուք հայրենիքի փրկության ողջամիտ roadmap գոնե չեք կարող առաջարկել, եթե չեք կարող ասել, թե ոնց եք պահելու Արցախը, ոնց եք կանխելու գալիք պատերազմը կամ հաղթելու դրանում ևն, ապա էլ ինչների՞ս եք պետք։ Էնա Նիկոլն էլ ոչ Արցախնա պահում, ոչ հայրենիքնա փրկում։ Իսկ իշխանության քննադատություն առանց քաղաքական ընդդիմության էլ մի կերպ կճարվի։
Կամ լավ, գոնե վերջին 2 տարում ընդդիմությունը հայ ժողովրդին ինչա՞ առհասարակ առաջարկել։ Նիկոլն օրինակ առաջարկելա․ «խաղաղության օրակարգ»։ Կեղծիքա, ինչա, նաղդի առաջարկելա։ Ձևը տենց չի՞․ քաղաքական ուժերն առաջարկներ են ներկայացնում, մարդիկ ընտրում են։
Возможно, это изображение 1 человек и текст