ԱՄՆ-ն պետք է աշխարհին ցույց տա, որ Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում. սենատորները Սպիտակ տանը կոչ են արել Ռուսաստանն ահաբեկչական պետություն ճանաչել


12:11 , 8 օգոստոս, 2022

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալն ու Լինդսի Գրեմը կրկին կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանը ներառել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Սենատորները երկուսն էլ հուլիսին այցելել են Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Կարծում եմ՝ վարչակազմը պետք է ասի Ռուսաստանին, որ մենք իրենց վտարյալ ենք դարձնում, ինչպես Իրանին ու Կուբային», - հայտարարել է Բլյումենթալը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: