Շղթայական ավտովթար․ 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց


17:51 , 6 օգոստոս, 2022

Օգոստոսի 5-ին,ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածի քաղաքի Շահումյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ», «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: