78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած


15:52 , 6 օգոստոս, 2022
Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 1944 թվականին ծնված Սվետլանա Բարսեղյանը։

Նա օգոստոսի 2-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: