Երբ է սկսվում միջին տարիքը


00:48 , 30 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդ և միջին տարիքի միջև սահմանը ոչ հստակ է դարձել: Կյանքի պայմանները և առողջ ապրելակերպը կարող են մարդու գեղեցկությունը պահպանել այնքան, որ նա իր տարիքից փոքր երևա: Դրա հետ կապված՝ գիտնականները կարծում են, որ միջին տարիքը ոչ թե 41, այլ 53 տարեկանից է սկսվում: 

Մարդուն կարելի է «միջին տարիքի մարդկանց» շարքին դասել, եթե նա ճաշից հետո ուզում է քնել, հարմարավետություն է նախընտրում, մեջքի հետ կապված խնդիրներ և երեկոն տանը հանգիստ անցկացնելու ցանկություն ունի: 

Benenden Health ընկերության պատվերով կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 50 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց գրեթե կեսը կարծում են, որ իրենք դեռ միջին տարիքին չեն հասել, իսկ մեկ քառորդն էլ ասել են, որ այդ տարիքում տարիքային խմբերի մեջ մեծ տարեբերություն չեն տեսնում: 

Տասը մարդուց ութը կարծում են, որ «միջին տարիքը» ոչ թե խելքի, այլ ֆիզիկական վիճակի հետ է կապված: 

Այս ամենի հետ կապված՝ մասնագեները գտնում են, որ «միջին տարիք» տերմինը ավելի ու ավելի է կորցնում իր նշանակությունը: