Խաղաղապահների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ գրավոր փոխանցվել են ՌԴ-ին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ


23:41 , 5 օգոստոս, 2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին
Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։