Նիկոլի հերթական դավաճանությունը


18:57 , 5 օգոստոս, 2022

Նիկոլի հերթական դավաճանությունը

Մինչ Նիկոլի սպասարկու մանկլավիկները ամեն գնով փորձում են Լաչինի շուրջ ծավալվող իրադարձությունները գցել ընդդիմության գրպանը, Նիկոլն էլ յուր հայտարարություններով ջանում է ստեղծել տպավորություն, որ հակված չեն՝ ստրուկի հնազանդությամբ կատարելու Ալիևի պահանջները, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն: Միաժամանակ Բերձորի բնակիչներն են փակել ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը, փորձելով խնդրի շուրջ խոսել ռուս խաղաղապահների ղեկավարի հետ:

Փաստացի տեղի է ունենում Նիկլոի դավաճանական ակտի հերթական արարը, որի արդյունքում հարվածի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Միաժամանակ հայտնի էլ չէ, թե հատկապես ինչ եղանակով են լուծվելու սեփական տներից աքսորվող բնակչության խնդիրները. լիարժեք փոխհատուցման մասին կարելի է միայն երազել՝աչքի առաջ ուեննալով 44-օրյա չարաբասիկ պատերազմի օրինակը:

Ադբեջանը, փաստորեն, հասավ իր ուզածին, ու չնայած Սանոսյան Գնելը հայտել էր, որ «Լաչինի միջանցք» կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն, բայց ադրբեջանցիները, փաստորեն, մի քանի ամիս էլ չտվեցին հայկական կողմին՝ արագացնելով իրադարձությունների զարգացումը:

Իսկ թե ինչ է լինելու Արցախի հետ այս ամենից հետո, կարելի է միայն երևակայել՝ խիստ հավանական համարելով վատթարագույն սցենարները: Կարճ ժամանակ անց Արցախը հայաթափվելու է, կյանքն այնտեղ դառնալու է անտանելի և Ադրբեջանն անարյուն ճանապարհով հասնելու է արցախահայության փաստացի բնաջնջմանը:

Իսկ մի՞թե հենց դրա մասին չի երազում Նիկոլը…