Քաշաթաղում ժայռի բեկորի ընկնելու հետևանքով 2-րդ ադրբեջանցի զինծառայողն է զոհվել


15:26 , 5 օգոստոս, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ևս մեկ զոհի մասին:

Նշվում է, որ օգոստոսի 5-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա։

Սկզբում հաղորդվել էր, որ միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ալիևի վիճակը գնահատվում էր ծանր։ 

Այժմ հայտնի է, որ Ալիևը ևս զոհվել է: