Արցախում ժայռի բեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա


15:20 , 5 օգոստոս, 2022
Oգոստոսի 5-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս  ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։