ԱՄՆ-ը պատրաստ է երկկողմանի համագործակցության. Բլինքենը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ հարցը


18:13 , 4 օգոստոս, 2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։

«Պետքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության՝ համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ։