22:59 , 29 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երգչուհի Լեդի Գագայի հանդերձանքները երբեք աչքի չեն ընկել իրենց համեստությամբ, սակայն վերջին ժամանակներս երգչուհին գերազանցում է ինքն իրեն, հաղորդում է showbiz.siteua.org-ը:
Լեդի Գագան ձգտում է ցուցադրել իր մարմինը, որը կարող են զարդարել միայն ներքնազգեստը և թափանցիկ զգեստները: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում երգչուհին կրել է թափանցիկ կրծկալ, և փորի ու մեջքի հատվածում մեծ բացվածքով հագուստ:
Երգչուհին կեղծամով է եղել, իսկ քթի մեջ եղել է փոքր օղ: Գագան երկրպագուների հետ չի շփվել և արագ հեռացել է ավտոմեքենայով:
