Մեկ զինծառայող զոհվել է, ութ զինծառայող վիրավոր է․ Արցախի ՊԲ–ն նոր տվյալներ է հայտնում շփման գծից


16:02 , 3 օգոստոս, 2022

Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:  Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: