Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող. Եւս 8 զինծառայող վիրավորվել է. Արցախի ՊԲ


16:06 , 3 օգոստոս, 2022
Հաղորդագրություն
Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն