Նիկոլը՝ Պուտինի դեմ


15:56 , 3 օգոստոս, 2022
Չնայած Նիկոլը ջանք չի խնայում՝ ՌԴ ղեկավարության առաջ գոնե ինչ-որ չափով վստահւթյուն ձեռ բերելու, յուրային երևալու ու այդպիսով ինչ-որ կերպ ընդդիմության պայքարը չեզոքացնելու՝ պարբերաբար լիզելով Կրեմլի տիրակալի կոշիկները, փաստը, սակայն այն է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են հզորանալ, իսկ հակապուտինյան ու հակառուսական ցույցերը մեզանում դարձել են սովորական մի բան:

Գյումրիում՝ Վարդանանց հրապաակում, ինչ-որ ուժեր՝ սասնածռային բնույթի, ՌԴ իշխանությունների դեմ ուղղված ցույցեր են անում՝ վայր, որտեղից տրվել էր հեղափոխության վերջնարդյունքի բերած Նիկոլի հայտնի քայլարշավը: Ինքնին այն, որ սորոսականները թիրախի տակ են առել հենց Գյումրին, բավական խոհրդանշական է. այնտեղ է տեղակայված ռուսական 102-րդ բազան, որի՝ ՀՀ-ից դուրսբերման մասին են երազում հայաստանյան սորոսականները:

Գուցե ոմանք կարող են հակադարձել, թե սորոսականների ցույցերը կապ չունեն Նիկոլի հետ, սակայն փաստն այն է, որ այսօր Հայաստանում ամենալավն իրենց զգում են հենց այդ թրքամետ ուժերը, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են ասենք խոչընդոտել նման հակառուսական ու իրենց խորքում հակահայկական ցույցերին, հայնվում են ճաղերի հետևում: Վկա՝ Միկա Բադալյանի օրինակը: Ավելին՝ վերջին շրջանի դատական քրոնիկոնը հստակորեն հուշում է, որ իշխանություններն ամեն գնով կալանավորում կամ կալանավայրում մահվան են հասցնում այն գործիչներին, որոնք ուղղակիորեն ունեն ռուսամետի համբավ. թե՛ Միկա Բադալյանը, թե՛ Արմեն Գրգորյանն ու Ավետիք Չալաբյանն ու մնացյալ քաղբանտարկյալները ռուսամետ կողմնորշում ունեցող մարդիկ են:

Մոսկվայում, անկասկած, տեսնում են կատարվողն ու հետևություններ անում: Ցավը, սակայն, այն է, որ այդ հետևությունների արդյունքում վերջում տուժելու են ոչ թե նիկոլները, այլ Հայաստանի Հանրապետությունը, որի գոյությունը «մազից է կախված». այս իրավիճակում հակառուսական ցույցեր անելը կամ իշխանությունների կողմից սորոսական ուժերին լատենտ հովանավորությունը արկածախնդիր խաղ է, որի շահառուն վերջնարդունքում լինելու է Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի արևելյան բազուկը: