Նիկոլի արյունոտ արդարադատությունը. դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին


13:19 , 3 օգոստոս, 2022
Իշխանությունները շարունակում են ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծած անբարո ու հակաիրավական արշավը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ:

Հայտնի է դարձել, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է երեք ամսով կալանավորել հայտնի հասարակական-քաղաքակա ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանին: Չալաբյանը, որ ակնհայտորեն վատառողջ է,փաստորեն, մի քանի օր ազատության մեջ մնալուց հետո ստիպված է լինելու կրկին վերադառնալ կալանավայր, ինչը կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով՝ նկատի ունենալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը, երբ մարդը, չդիմանալով իշխանությունների կտտանքներին (շինծու մեղրանքով մարդու կալանավորումը ոչնչով չի տարբերվում նրան գերեվարելուց), դատարանի դահլիճում, բոլորի աչքի առաջ ուղղակի վախճանվեց: Հետո պետք է պարզվեր, որ մարդը լրջագույն առողջական խնդիրներ ուներ՝ չնայած արդարադատական համակարգի պատասխանատուները շտապել էին մեղքը բարդել զոհի վրա՝ հայտարարելով, թե իրենց չի տեղեկացրել, որ հիվանդ է, և սա՝ այն դեպքում, երբ մարդու դատապաշտպանները առնվազը մի քանի անգամ փորձել էին առողջական հիմքով հասնել Գրիգոյանի ազատ արձակմանը:

Հիմա կարող է կրկնվել նույն պատմությունը, և ոչ ոք չունի երաշխիք, որ Չալաբյանը զուտ ֆիզիկապես ի վիճակի կլինի կրել ապօրինի պատիժը ու չի կիսի Արմեն Գրիգորյանի ճակատագիրը:

Այս ամենի ֆոնին աչքի է զառնում իրենք իրենց իրավապաշտպան հռչակածների անգործությունը՝ մարդիկ, որոնք իրականում զբաղված են ոչ թե իրենց գործով, այլ աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների շահերի սպասրակմամբ: Հիմա եթե Չալաբյանը լիներ սորոսական մեկը, պատկերացնո՞ւմ եք այդ իրավապաշտպանների արձագանքը. Նիկոլի սևը մի օրում կտային, մինչդեռ հիմա բոլորը մտել են մկան ծակը: Ահա այսպիսին է «նոր» Հայաստանում արդարադատության դեմքը: