Մետրոպոլիտենում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից


00:11 , 3 օգոստոս, 2022

Հարգելի՛ քաղաքացիներ,
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը։