Աղազարյան Հովիկը հերթական անգամ իր «համեստ» կարծիքն է արտահայտել՝ կապված երկրում մոլեգնող գնաճի հետ


17:48 , 2 օգոստոս, 2022

«Անվանի տնտեսագետը»

Աղազարյան Հովիկը հերթական անգամ իր «համեստ» կարծիքն է արտահայտել՝ կապված երկրում մոլեգնող գնաճի հետ՝ հայտարարելով, որ այդ 9%-ոց գնաճը (մոտ 2 անգամ ավել է սպասվածից) տնտեսության վրա անդառնալի հետևանքներ չի թողնելու, ավելին, իր համեստ կարծիքով, տնտեսության վրա թողնելու է դրական ազդեցություն: Նկատառմանը՝ բայց մարդկանց կենսամակարդակի վրա ազդելու է, Աղազարյան Հովիկը արձագանքել է.«Հիմնականում կենսամակարդակի վրա ազդումա էն նույն խավի վրա, որոնք իրենց եկամուտները ստանում են պետական բյուջեից՝ թոշակառուներ, ուսուցիչներ, պետական ոլորտի աշխատողներ…իսկ բոլոր մյուսների համար նույնիսկ լավանալու է, որովհետև իրենց ապրանքների, ծառայությունների գներն են աճում, և, հետևաբար, և՛ նրանց եկամուտները, և՛ աշխատավարձները կբարձրանան»:Միաժամանակ Հովիկը որպես պետության կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ հոգածության ապացույց վկայակոչել է թոշակների առաջիկա բաբձրացումը:

Չարդարացված անիրատեսություն կլիներ, իհարկե, Աղազարյան Հովիկից ակնկալել ստեղծված աղետալի վիճակի որևիցե տրամաբանական բացատրություն, բայց այն, ինչ ասել է նա ուղիղ եթերում, պարզ խաբեություն է՝ հատուկ միայն ՔՊ-ական բլբուլներին:

Փաստորեն՝ Հովիկը ասում է, որ գնաճը հիասքանչ է, քանի որ փողի շրջանառությունը կամ շրջանառվող փողի ծավալը մեծացել է առևտրի ու ծառայությունների ոլորտում՝ հանգեցնելով աշխատավարձերի բարձրացմանը: Հարց՝ ինչի՞ց է ենթադրում Աղազարյան Հովիկը, որ այս կամ այն սեփականատերը, ստանալով հավելյալ եկամուտներ, շտապելու է բարձրացնել իր աշխատողների աշխատավարձերը՝ փաստացի նվազեցնելով իր գերշահույթները: Պետությունն ունի՞ մշակած մեխանիզմ, որը կստիպեր բիզնեսին բարձրացնել աշխատավոր քաղաքացիների աշխատավարձերը: Կարծես թե չկա այդպեսի գործիքակազմ, հետևաբար՝ Աղազարյան Հովիկի լոլոները բացարձակ անհիմն են ու զազրելի. գռզոները հարստանում են, գռզոների մոտ ճորտի կարգավիճակում հայտնված աշխատող քաղաքացիները՝ աղքատանում՝ ահա թե ինչ է տեղի ունենում:

Երկրորդ՝ Աղազայան Հովիկը տեղյա՞կ է, թե հասարակության քանի տոկոսն են կազմում պետությունից փող ստացողները: Մի հսկայական շերտ այսօր ապրում է չոր պետական ռոճիկով կամ կոպեկներ կազմող նպաստներով ու թշակներով: Եթե գնաճ է, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում, թոշակներն էլ բարձանալու են մաքսիմում 6000 դրամով, ի՞նչ է կարծում Աղազայան Հովիկը, Հայաստանում կյանքն ինչի՞ է նմանվելու: Կամ ո՞ւր է անհետացել դրսից փոխանցվող փողերով ապրող քաղաքացիների ստվար շերտը, որոնք փող են ստանում ոչ միայն ՌԴ-ից, այլև արևմտյան երկրներից: Նրանք ի՞նչ են անելու:

Ոչինչ, «զատո» աճում են նիկոլամերձ օլիգարխների եկամուտները, ինչն էլ ստիպել է Աղազարյան Հովիկին վերանայել տնտեսագիտության բոլոր օրենքները: