Իսկ ինչի՞ց էր սկսել Արցախյան գոյամարտը. ընդամենը կյանքի կռիվ էին անում հայերը, որոնց խաղաղ պայմաններում ադրբեջանցիները սկսել էին կոտորել
14:39 , 2 օգոստոս, 2022
Զուտ որ չընդունեն էս պատերազմի իրենց մեղքն ու սխալները,եկել քարոզում են,որ 30 տարի առաջվա Արցախյան գոյամարտը սխալ ա եղել: Իսկ ինչի՞ց էր սկսել էդ գոյամարտը, ընդամենը կյանքի կռիվ էին անում հայերը,խաղաղ պայմաններում իրար կողքի ապրող ադրբեջանցիները սկսել էին հայերի կոտորած՝ Սումգայիթ,Կիրովաբադ, Բաքու, սովորական ցեղասպանություն էր: Արցախյան պատերազմի սկիզբը նշանավորվել ա հայերի մասսայական ջարդերով: Արցախն էլ լրիվ իրավունք ուներ լիներ անկախ: Արցախը Ադրբեջանի կազմից դուրս էր եկել ու որպես ինքնուրույն միավոր ԽՍՀՄ-ի մեջ էր,հետո Ադրբաջանն առանց ԼՂԻՄ-ի անկախացավ, իսկ ԼՂԻՄ-ը դեռ ԽՍՀՄ-ում էր ու ինչպես մյուս բոլոր միավորումները փլուզումից հետո իրեն անկախ հռչակեց: Օրենքով էլ ճիշտ էր քայլերը: Հիմա,որ 30 տարի առաջ մեր ճիշտը ու ապրելու իրավունքը պաշտպանել ենք, էսօր ինչ պիտի լինես,որ գաս ասես էդ սխալ ա: