Պուշկինի թունելը հոսանքազրկվել է


12:33 , 2 օգոստոս, 2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։25 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլ. էներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։ 

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:։