ՊԲ-ն ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնապես հաղորդում է դեպքից 12 ժամ անց


22:37 , 1 օգոստոս, 2022

ՊԲ հրամանատարին
Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից, կեղծիքից, խուճապից, տեղեկատվական անվտանգության խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ՕՊԵՐԱՏԻՎ, ՕԲՅԵԿՏԻՎ տեղեկատվության ապահովում։
Ըստ ՊԲ հաղորդագրության, առավոտյան 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքների են դիմել, սակայն դրա մասին ՊԲ-ն պաշտոնապես հաղորդում է դեպքից 12 ժամ անց։
Ես հասկանում եմ իրադրային բոլոր առանձնահատկությունները, նրբությունները, փակուղային թվացող իրավիճակները, սակայն ժամանակակից պայմաններում, այսպիսի դեպքերի մասին 12 ժամյա «օպերատիվությամբ» գործելը բերում է կեղծիքի, չափազանցությունների, խուճապի և այլն։
Էներգիան ծախսեք ոչ թե անիմաստ ու ոչ մի տեղ չտանող կոչեր/հորդորների վրա, այլ պարզապես ճգնաժամային իրադրության պայմաններում անհրաժեշտ տեղեկատվական սպասարկում իրականացնելով։
Եվ վերջում՝ չտրվե՛ք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանավորվածություններին։
Կատարե՛ք Արցախն ու արցախցիներին պաշտպանելու սրբազան առաքելությունը։