Մահվան ելքով վրաերթ՝ Թբիլիսյան խճուղում՝ ՀայՌուսգազարդի հարևանությամբ. վարորդը փախուստի չի դիմել


21:31 , 29 օգոստոս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղ ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Opel Asrta մանկիշի և 35 ՏT 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 54-ամյա Արտաշես Հովսեփյանը նշված ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղու ՀայՌուսգազարդի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ