ATP-ն հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը


14:33 , 1 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է․

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թարմացված վարկանիշը։

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը պահպանել է վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը, նա արդեն 11 շաբաթ է՝ առաջին տեղում է։

Նրան հաջորդում են գերմանացի Ալեքսանդր Զվերևը և իսպանացի Ռաֆայել Նադալը: Իսպանիայի մեկ այլ ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ բարձրացավ չորրորդ տեղ՝ գերազանցելով հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Սերբ Նովակ Ջոկովիչը յոթերորդ տեղից բարձրացել է վեցերորդ՝ շրջանցելով նորվեգացի Կասպեր Ռուդին:

Կարեն Խաչանովը 24-րդն է վարկանիշային աղյուսակում։