Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի Արարատ հայկական ամառային ճամբար


18:29 , 30 հուլիս, 2022

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:

Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար: