Ղրիմ կատարած այցի պատճառով Ուկրաինան մուտքի թույլտվություն չի տվել Բելգիայի ԱԳՆ ղեկավարին


11:12 , 30 հուլիս, 2022

Ուկրաինան առայժմ հրաժարվում է երկիր մուտք գործելու թույլտվություն տալ Բելգիայի նոր արտգործնախարար Հաջա Լաբիբին, քանի որ վերջինս այցելել է Ղրիմ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ «Европейская правда» պարբերականին հղումով։

Պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Սերգեյ Սիդորենկոյի խոսքով՝ 2021 թվականին դեռ որպես լրագրող գործունեություն ծավալող Լաբիբը «Համաշխարհային արժեքներ» խորագրով փառատոնի շրջանակներում եղել է Սևաստոպոլում։ Այժմ հոդվածագիրը վստահ է, որ դիվանագետը պետք է ներողություն խնդրի Կիևից։

«Վերադառնալուց հետո նա նաև հայտարարություններ է արել, որոնք կասկածի տակ էին դնում Ղրիմի պատկանելությունն Ուկրաինային», – նշել է Սիդորենկոն։