Օգոստոսին՝ մարզային այցեր, սեպտեմբերի 2-ին՝ համահայաստանյան հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման ծրագիրը


11:49 , 30 հուլիս, 2022

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին, անդրադառնալով շարժման առաջիկա անելիքներին, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ օգոստոսին լինելու են մարզային այցելություններ։ Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել են մարզային խորհուրդները։

Օգոստոսի կեսին նախատեսված է նաև համահայկական Դիմադրության ֆորում, որտեղ կհրավիրվեն Հայաստանից , Արցախից, Սփյուռքից քաղաքական ուժերի հայտնի գործիչներ և մտավորականներ։

Սաղաթելյանը հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակում  տեղի կունենա համահայաստանյան հանրահավաք։ Նույն օրը նախատեսված են հանրահավաքներ և միջոցառումներ Արցախում։