Վահանների լոլոներին պետք չէ խաբնվել. դրանք կարող են մահացու վտանգավոր լինել


17:48 , 29 հուլիս, 2022

Ալկաշ «սկանդինավցին»

Հարցին՝ ի՞նչ է տալու Հայաստանին Ադրբեջանի հետ ապաշրջափակումն այն դեպքում, երբ մարդիկ կարող են ուղղակի հրաժարվել Ադրբեջանով բեռնափոխադրումներ իրականացնելու մտքից, տարեվերջի առաջին գինուն անհամբեր սպասող գինեմոլ Քերոբյան Վահանը պատասխանել է՝ մատնացույց անելով սկանդինավյան տարածաշրջանի օրինակը: «Սկանդինավյան երկրները սկսել են կտրուկ տնտեսական վերելք ապրել, երբ, այսպես ասենք, սկանդինավյան համագործալցություն է սկսվել…առևտրի խոչընդոտների վերացումը բերելու է բարեկեցության կտրուկ աճի»,-հայտարարել է Քերոբյան Վահանը՝ միաժամանակ նկարագրելով այն «դրախտը», որը սպասում է հայաստանցիներին, եթե հաջողվի ազատ առևտուր անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ:

Փաստորեն՝ մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ռազմական հաշվարկներ ու պլանավոումներ է անում՝ ինչպես գրավել ամենաքիչը Սյունիքը, որոշ գինովցածներ, հաշվիչները ձեռքներին, հաշվում են ապագայի եկամուտները՝ չլսելու տալով թե՛ թուրքական ու թե՛ ադրբեջանական կողմից եկող գերբացասական ազդակները:

Անշուշտ, ինքնին գաղափարը, որ երբևիցե կարող է լինել ազատ ու անվտանգ առևտուր սուվերեն Հայաստանի ու ադրբեջանցիների միջև, ի սկզբանե ու ապրիորի ցնդաբանություն է թվում. որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի հետ ազատ առևտուր անելու մարմաջով տառապող ազիկ կամ թուրք: Նրանց մարմաջը մեկն է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին ցամաքային կապ ունենալ միմյանց մեջ՝ կյանքի կոչելու թուրանական պրոյեկտը,իսկ հեռանկարում՝ Կովկասից ջնջել հայի հետքը: Ոչ ոք կարծես «Menue.am»-ով չի պատրաստվում որևիցե բան պատվիրել ու հարստացնել նախարար դարձած դրա տիրոջը:

Բայց եթե նույնիսկ մի պահ երևակայենք էլ, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ուրանալով իրենց քոչվոր նախնիների արյունը, դարձել են շվեդներ՝սիրով լի հայերիս հանդեպ, պատրաստ հարստանալ ու հարստացնել, ապա հայաստանյան ռեալներն այնպսին են, որ այդ առևտրից հիմնականում շահելու են Նիկոլի գրպանին մոտ կանգնած օլիգարխները. ընդամենը հեշտանալու է գռզոների գործը, և վերջ:

Վահանների լոլոներին պետք չէ խաբնվել. դրանք կարող են մահացու վտանգավոր լինել հոտած ալկոհոլի պես: