Բայրամովն ինձ անձամբ ասել է, որ գոհ է իր հայ գործընկերոջ հետ Թբիլիսիի հանդիպումից. Չավուշօղլու


15:10 , 29 հուլիս, 2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Չավուշօղլուն պնդել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիի հանդիպումից։