Սիլվայի ծառայություններն առաջարկվել են իսպանական գրանդներին


15:56 , 29 հուլիս, 2022

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին», հայտնում է L’Equipe-ը:

Ֆրանսիական հրատարակության համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալը նոր ակումբ է փնտրում պորտուգալացու համար։ Նա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդներին։ «Մանչեսթեր Սիթին»  հավանական տրանսֆերը գնահատում է 80-100 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնվել է վճարել ընդամենը 60 միլիոն եվրո։

Բերնարդո Սիլվան անգլիական ակումբ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց: