Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի հանձնախմբի ժողով Մայր Աթոռում


20:00 , 29 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Ժողովի ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները և դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:

Ժողովին մասնակցում էր նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: